Ներքին առաջնությունում տասներկու անընդմեջ հաղթանակից հետ նախորդ տուրում փոքր-ինչ դադար առնելով (ոչ-ոքի՝ 1:1, «Ռոմայի» հետ)՝ «Ծեր սինյորան» նորից լծվեց հաղթանակներ կռելու գործին: Այս անգամ նրա մրցակիցն «Ինտերնացիոնալն» էր, որի արած առավելագույնն այն եղավ, որ երեք բաց թողած գոլից հետո կարողացավ մեկ անգամ էլ ինքն առանձնանալ: Ճիշտ է, երրորդ տեղը չզիջեց, սակայն պարտությունից էլ չկարողացավ խուսափել «Նապոլին»՝ երեք անպատասխան գնդակ ընդունելով «Ատալանտայի» հետ հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է երկրորդ տեղում ընթացող «Ռոմային», նրա մրցակիցը «Միլանն» էր: Այդ հանդիպումը կայացել է երեկ՝ ուշ երեկոյան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ